Սամվել Նիկոյան. Կցանկանայի ՀԱՊԿ-ից հայտարարություն լսել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության շուրջ զրուցել է ԱԺ նախակին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ.
-Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը կհանդիպի ՎլադիմիրՊուտինի հետ, չի բացառվում, որ հանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ: Ո՞րն է այս հանդիպումների նպատակը, և ի՞նչ ակնակլիքներ կան դրանից:
-Նախ ասեմ, որ անկախ արդյունքներից ցանկացած պարագայում հանդիպումը շատ ավելի դրական է, քան երբ չկա այդ հանդիպումը: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա առանձնապես լավատես չեմ: «Անկեղծ ասած` ես էլ կցանկանայի ՀԱՊԿ-ից հայտարարություն լսել, բայց չեմ կարծում, թե հիմա այն իրավիճակն է, որ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Սահմանային նման միջադեպեր եղել են, հիմա էլ լինում են: Ճիշտ է, վերջին դեպքերը շատ բուռն էին, ու, ցավոք սրտի, ավելի շատ կորուստներ ունեցանք, ինչը տևական ժամանակ չէր եղել: Միգուցե հայտարարության տեսքով կարելի էր ինչ-որ միտք ասել, բայց ամեն դեպքում իրավիճակն այնպիսին չէ, որ մենք ՀԱՊԿ-ից քայլեր ակնկալենք»: