Հայաստանի նախագահի քառամյա դիտարկումները արդիականությունը չեն կորցրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորս տարի առաջ՝ 2010թ. հունիսի 22-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ առիթ էր ունեցել արձագանքել թե ադրբեջանցի ուսանողի՝ քարոզչական թեզիսներով համեմված հարցադրմանը, և թե շփման գծում միջադեպերի վերաբերյալ միջազգային հանրության վարքագծին անհասցե հայտարարություններին:
Նկատի ունենալով վերջին շրջանում շփման գծում իրավիճակի թեժացման և Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ պահվածքի ֆոնին միջազգային հանրության իներտ պահվածքը՝ ակնհայտ է դառնում, որ անցած չորս տարիների ընթացքում նախագահի գնահատականներն արդիականությունը չեն կորցրել.Ադրբեջանը մշտապես շիկացնում է իրավիճակը շփման գծում, իսկ միջազգային հանրությունը շարունակում է խուսափել կոնկրետ պատասխանատուներին մատնացուցյ անելուց:
Օրերս Տավուշի մարզում ադրբեջանցիները կրակ էին բացել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեյի տարբերանշանով ավտոմեքենայի վրա, և անգամ այս դեպքում և ԿԽՄԿ-ն և միջնորդները խուսափել էին հնչեցնել կոնկրետ պատասխանատու կողմի անունը:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքում է Ադենաուերի հիմնադրամում հավաքվածների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները