Սերգեյ Լավրով. Անհրաժեշտ է գտնել լուծում, որը հիմնված կլինի բացառապես խաղաղ մոտեցման վրա
Լեռնային ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Սկզբունքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է գտնել լուծումը, որը հիմնված կլինի բացառապես խաղաղ մոտեցման վրա՝ հարգելով տարածքային ամբողջականությունն ու ագերի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Լավրովը:
Նա նաև նշել է որ նախօրեին կայացած հանդիպումը եղել է արդյունավետ, նախագահները կրկին հաստատեցին իրենց պատրաստակամությունը խաղաղ կարգավորման առումով:
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ սկզբունքների ճիշտ համապատասխանեցումը գտնելը այնքան էլ հեշտ չէ, սակայն բանակցություններն ընթանում են, և թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել այն երկու երկրների ղեկավարությունների մակարդակում՝ ներգրավելով Ռուսաստանի Դաշնությանը դրանում: