Սերգեյ Լավրով. «Հակամարտությունը չի խանգարի, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ»
ԼՂ հակամարտության կարգավորումը ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վրա: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո:
«Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը ինչպես Հայաստան, Լեռնայն Ղարաբաղը դրան ոչ մի կերպ չի առնչվում, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հայսատանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշել է Լավրովը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լավրովը նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտության ամենաբարդ հարցերը դեռևս չեն լուծվել, սակայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի սկզբունքներին: