ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն տարածած հայտարարությամբ ողջունել է այսօր Սոչիում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հայտարարության մեջ ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ուեցած վերջին զինված բախումներից հետո այս հանդիպումը դրական քայլ է երկու երկրների միջև երկխոսության վերսկսման համար։
«Ես կոչ եմ անում երկու կողմերին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ վերջ տալու բռնությանը, որը վերջին օրերին դարձել է բազում զոհերի պատճառ երկու երկրներում։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետությունների միջև չպետք է տեղ լինի բռնությանը»,-ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
Գլխավոր քարտուղարը նաև իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Նախորդող`
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հետագա բռնությունները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում