
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանում եզդիների համայնքը Իրաքի եզդիներին օգնելու նպատակով պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել, իսկ օգնությունը փոխանցելու համար համայնքը փորձում է գտնել համապատասխան միջազգային կառույցների՝ համոզված լինելու համար, որ այդ օգնությունը տեղ կհասնի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Համոզված չենք, որ գումարի տեսքով օգնությունը կհասնի Իրաքի եզդիներին, փորձում ենք մթերք ուղարկել: Դիմելու ենք «Կարմիր խաչին» և ՄԱԿ-ին՝ օգնությունը փոխանցելու համար»-,ասաց ՀՀ-ում եզդիների համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը 50 հազար դոլար օգնություն է տրամադրել ու այդ գումարն էլ փոխանցելու համար պիտի դիմեն միջազգային կազմակերպություններին:
«Այսօր մենք հավաքվել էինք ԱՄՆ դեսպանատան դիմաց` Իրաքում եզդիներին աջակցելու համար ԱՄՆ նախագահինշնորհակալություն հայտնելու:Իրաքում եզդիները 10 հազար քառ. կմ տարածք են զբաղեցնում և նրանց ցանկությունն է, որ այդ տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»,-տեղեկացրեց Թամոյանը:
Ազիզ Թամոյանը նաև նշեց, որ իրաքյան եզդիներին մարդասիրական օգնություն են ցուցաբերում նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի եզդիական համայնքները:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»