Ռենցիի խորհրդականները խաբվել են Ադրբեջանի թակարդ-փաստաթղթով. Իտալական մամուլ
Իտալական «lgiornale.it» կայքը ուշագրավ հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շփման գծում տիրող իրավիճակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմաշունչ կոչերին և մեղադրել Իտալիային անորոշության մեջ: Հոդվածագիրը անդրադարձել է նաև այն լուրջ հետևանքներին, ինչն իր հետ կբերի հակամարտության վերսկսումը: Հոդվածը թարգմանաբար` ստորև:
«Թվում էր, թե մանրուք է: Մատեո Ռենցիի կառավարության փորձի պակասի պատճառով ցածրամակարդակ դիվանագիտական խարդախություն է կատարվել:
Հավանաբար սա հռոմեական նախաբանն է շատ ավելի լուրջ ծրագրի, նաև շատ վտանգավոր: Ադրբեջանական մի ծրագրի, որը նպատակ ունի վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղում` հավակնելով հայկական քրիստոնեական անկլավի տարածքներին, որը արդեն 20 տարի գտնվում է Երևանի աջակցությունը վայելող իշխանության հսկողության ներքո:
Պատերազմը բացահայտորեն վերսկսվել է Ադրբեջանի նախագահի կողմից, ով օգոստոսի 7-ին թվիթերի միջոցով հայտարարել էր Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու ցանկության մասին:
«Մենք կվերադարձնենք, - գրում է Ալիևը,- բոլոր գրավված և ավերված քաղաքները: Կվերդառանանք այս հողերի վրա. ապրում ենք և կապրենք այս գաղափարով»:
Հայտարարությունն ավելի մտահոգիչ դարձրեցին ադրբեջանական բանակի գործողությունները, որը հուլիսի վերջերից վերսկսել է բախումները` պարբերաբար հարձակվելով հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով մոտ 50 զոհ և 100 վիրավորներ կան:
Մատեո Ռենցիի կառավարության անփորձությունից օգտվող դրբեջանական խաղը` ավելի ճիշտ ադրբեջանական ռազմական միջամտությունը դիվանագիտական կափարիչով քողարկելու փորձը հասկանալու համար հարկավոր է վերադառնալ հուլիսի 13, երբ Ալիևը ժամանեց Հռոմ և հանդիպեց մեր կառավարության ղեկավարի հետ: Հանդիպման ավարտին Տրանս-Ադրիատիկ գազամուղի /TAP/ համաձայնությունների շրջանակում, որը նապատակ ունի ադրբեջանական գազը հասցնել Պուլիա, Ալիևի պատվիրակությունը ներկայացնում է երկիմաստ նախագիծ, ըստ որի Իտալիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին:
Մատեո Ռենցիի դիվանագիտական խորհրդականները, փոխանակ կտրուկ «ոչ»-ով մերժելու նախագիծը, քանի որ այն հակասում է եվրոպական և միջազգային բոլոր բանաձևերին, ժամանակ են վերցնում: Իսկ արտգործնախարարությունը `գիտակցելով խառնաշփոթը, փորձում է այն ուղղել: Բայց արդեն ուշ է: Մինչ Իտալիան ժամանակ է վատնում, Ադրբեջանի դեսպանությունը գովազդում է կեղծ նախագիծը` այն ներկայացնելով որպես ստորագրված:
Օգտվելով Իտալիայի անվստահ կեցվածքից, այդ բլեֆով փորձ է արվում շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի կազմում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլ երկրներ /Իտալիան ներառյալ/, բանակցային գործընթացը, որն արդեն 20 տարի է, ինչ հակամարտության համար դիվանագիտական լուծում է փնտրում:
Իտալական անորոշությունը, որն այս անգամ չի կարելի վերագրել ԱԳ նախարարի անփորձությանը, ով զբաղվում է հարցի լուծումով, վտանգի է ենթարկում ոչ միայն Մոգերինիի, այլև Իտալիայի ցանկացած այլ թեկնածուի նշանակումը Բրյուսելի հանձնաժողովում:
Բայց ամենալուրջ հետևանքն այն է, ինչ կարող է կատարվել իրականում. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսումը այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը անկարող է հաղթահարել Գազայի, Ուկրաինայի, Լիբիայի և Իրաքի ճգնաժամերը: Հակամարտության վերսկսկումը կարող է քաոսի վերածել Կովկասի այն փխրուն տարածքը, որտեղ բախվում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության ոլորտները, և փոքր քրիստոնեական Հայաստանը կարող են վերածել դասական կավե կուժի` սեղմված երկաթյա կուժերի միջև»:
Աղբյուր՝ www.ilgiornale.it
Հեղինակ՝ Ջան Միքալեսին
Լրահոս
Տեսանյութեր
Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Սրբազան