Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել. առողջապահության նախարար
«Մեր գործունեության առանցքում պետք է լինի բնակչությանն առողջ պահելու գաղափարը: Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Վ.Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
Նախարարը կարևորել է նրանց աշխատավարձերի բարձրացումը, ինչով պայմանավորված է նաև աշխատանքի արդյունավետությունը:
Վ.Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնի ղեկավարը նախարարին ներկայացրել է հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական հագեցվածության և մասնագետներով ապահովման խնդիրները, վիրահատությունների ծավալն ու հետվիրահատական բուժման կազմակերպման մոտեցումները, ինչպես նաև բժշկական կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ մի քանի հիվանդասենյակ նորոգվել է, իսկ սեպտեմբերից կսկսվեն բուժհաստատության կապիտալ վերանորոգման աշխատանքները:
Առողջապահական այս հաստատությունն ունի 40 մահճակալ, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ` վիրաբուժական, սոմատիկ, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, ախտորոշիչ բաժանմունքներ: Կենտրոնը Դիլիջանից բացի սպասարկում է նաև հարևան գյուղական համայնքներին:
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Իջևանի բժշկական կենտրոնն է եղել: Արդիականացված բուժկենտրոնի վիրաբուժական բաժանմունքում 2013-ին կատարվել է 166 վիրահատություն: Արմեն Մուրադյանը նշել է, որ վերազինված կենտրոնն ավելի մեծ ծավալի վիրահատություններ իրականացնելու հնարավորություն և բավարար հագեցած վիրահատարան ունի:
Հիվանդանոցը տեխնիկապես հագեցած է, համալրված ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով: Նախարարի ուշադրության կենտրոնում էին հիվանդանոցի նեղ մասնագետներով համալրման, ինչպես նաև ֆինանսների ճիշտ կառավարման ու դեղորայքային ապահովվածության խնդիրներները:
Առողջապահության ոլորտի պատասխանատուն այցելել է նաև վերակենդանացման բաժանմունք, հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության սենյակ, ծանոթացել նաև տեղեկատու ծառայության աշխատանքներին::
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա