Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Հայկական զինված ուժերը շատ բարձր կազմակերպվածություն ունեն, իսկ կառավարումն իրականացվում է անթերի: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել»,- խոսելով բանակի մարտունակության մասին, ասել է հանրապետության ղեկավարը. «Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, գիտեմ մեր զինված ուժերի հնարավորություններն ու կարողությունները, և երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երևի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերն իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով»:
Անդրադառնալով հայկական բանակի մարտունակությանը՝ հանրապետության նախագահը նշել է. «Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, և մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարևոր հանգամանք է: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա զինված ուժերը կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող: Մենք տեսանք, որ սկսած մեր ջոկի հրամանատարներից մինչև կորպուսների, բանակի հրամանատարներ կարողանում են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին: Սա շատ էական հանգամանք է: Մեր տղաները հերոս տղաներ են»:
Նշենք, որ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում տեղ գտած միջադեպերի ժամանակ հայկական զինված ուժերը ցուցաբերել են բարձր մարտական պատրաստականություն և հակադարձել են ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումների ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողություններին:
Նախորդող`
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան