Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը բարձրացրել է օրերս Ադրբեջանի տարածքում հայտնված և պատանդառված, իսկ այնուհետև սպանված Կարեն Պետրոսյանի թեման:
Հիշեցնենք, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչը հայտնվել էր ադրբեջանական Աղբուլաղ գյուղում, որտեղից նրան զինվորականները տարել էին Գյանջա, բռնություններ կիրառել, կեղծ ինքնախոստովանական ցուցմունքներ վերագրել, իսկ մեկ օր անց հայտարարել, որ նա հանկարծամահ է եղել:
Այս առնչությամբ «Արմնյուզին» տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:
«Այդ մահը ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»»: Փաստորեն Իլհամ Ալիևը խուսափել է սեփական հանցագործ զինվորականների արարքը խոստովանելուց:
Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ Հայաստանի նախագահը կոչ է արել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ չկորցնել զգոնությունը: «Մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ»,- նշել է նա:
Նախորդող`
Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը նաև տեղեկատվական պատերազմին է պատրաստ
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան