Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
Սոչիում եռակողմ հանդիպում նախաձեռնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացել է հասկանալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը ցանկություն ունե՞ն լուծելու խնդիրը և ո՞րն է նրանց ակնկալիքը: Իր այս տպավորության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիսվել է «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր ձևաչափով կշարունակվեն հետագա բանակցությունները՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, բայց ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց բոլոր երեք երկրների նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են այս կարևոր խնդիրը լուծելու համար»:
Խոսելով Սոչիում կայացած հանդիպման մասին՝ հանրապետության ղեկավարը նշել է. «Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ»:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թեև, երկկողմ ձևաչափով հանդիպումների ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում պահել է ղարաբաղյան հիմնախնդրի թեման, սակայն նա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամն է նախաձեռնել և մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:
Նախորդող`
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին