Անտուն մնացած այգեպարցիներն արդեն իրենց սեփական տանիքն ունեն (Լրացված)
Տավուշի մարզի Այգեպար գյուղի երկու ընտանիք, որոնց տներն ամբողջությամբ այրվել էր հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով, արդեն ունեն իրենց բնակարանները: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
«Ամեն ինչ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է կազմակերպել: Նրանց հատկացվել է երեք սենյականոց բնակարաններ Այգեպարի բազմաբնակարան շենքում: Դա նրանց սեփականությունն է լինելու»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար գյուղում թշնամու կրակոցներից այրվել են Արշալույս Գևորգյանի և Արարատ Վարդազարյանի տներն՝ ամբողջությամբ:
Ավելի ուշ տեղեկացանք, որ բնակարանները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, ինչը պաշտոնապես հաստատեցին հենց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախորդող հրապարակումներ՝
Կառավարություն. Անտուն մնացած այգեպարցիների խնդիրը կլուծվի
«Իմ ողջ ունեցվածքը մոխիր է դարձել». Տունը կորցրած այգեպարցուն օգնելու համար հաշվեհամար է բացվել