
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Արդեն 10-րդ օրն է, որ Իրաքում զինված գործողությունների հետևանքով եզդիներ են կոտորվում: Զոհերի թիվը հասել է 500 հազարի: Մյուսները բարձրացել են լեռները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով, մուսուլմանների նպատակն է, որ այդ «տարածքն ազատեն փոքրամասնություններից և այնտեղ Քրդստան ստեղծեն»:
Թամոյանը հույս հայտնեց, որ այնպիսի գերտերություններ` ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, անպայման կօգնեն իրաքյան եզդիներին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»