Հակաբակտերիալ նյութերը կարող են վնասակար լինել ապագա մայրերի և նրանց երեխաների համար
Հեղինակավոր համաշխարհային գիտնականները եկել են այն եզրակացության, որ հակաբակտերիալ նյութեր պարունակող լայն սպառման ապրանքատեսակները կարող են վնասակար լինել առողջության համար: Խոսքը տրիկլոզանի և տրիկլոկարբանի մասին է. այս միացությունները բացասական ազդեցություն են ունենում հղիության և պղտի զարգացման վրա: Այս մասին գրում է «Ռեմեդիումը»:
Արիզոնայի համալսարանի գիտնականների պնդմամբ` հղի կանանց մեզի հետազոտությունը ի հայտ է բերել այն հանգամանքը, որ բոլոր հղի կանանց օրգանիզում առկա է տրիկլոզան, ինչը այնտեղ է հայտնվել հակաբակտերիալ լվացման միջոցների հետ միասին:
Նյութը հայտնաբերվել է նաև նորածինների պորտալարում: Կենդանիների վրա անցկացվող փորձերը ցույց են տալիս, որ տրիկլոզանը խախտում է նրանց վերարտադրողական ֆունկցիայի զարգացումն ու աշխատանքը, բացի այս, անընդհատ նման միջոցների կիրառումը բերում է բակտերիաների հակազդմանը դեղամիջոցների նկատմամբ:
Այս նյութերը առկա են ավելի քան 2 հազար ապրանքատեսակներում` օճառում, ատամի մածուկում, լվացող միջոցներում, գրենական պիտույքներում, խաղալիքներում և այլն:
Պաշտոնապես տրիկլոզանի բացասական ազդեցությունը հաստատված չէ, բայց անցած տարի ԱՄՆ համապատասխան գերատեսչությունը պահանջել էր լվացող միջոցների արտադրողներից իրեն ներկայացնել հակաբակտերիալ ապրանքատեսակների երկարատև օգտագործման դեպքում անվտանգ լինելու վերաբերյալ ապացույցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա