Ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները ԿԽՄԿ-ի միջոցով նամակ են ուղարկել Բաքվում իրենց հարազատներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան և ընթացել ըստ կանոնակարգի:
Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:
Հիշեցնենք, որ Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը` 13:00-ի դրությամբ, ավարտվել է Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ գործողությունը:
Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
Նախորդող՝
Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է
Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները