
Լրագրող Ստենինին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները
Оրեր շարունակ Ուկրաինայում անհետացած «Россия сегодня»-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկար և ահա այսօր Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ Ստենինին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին Գերաշենկոն հայտնել է լատվիական Baltkom ռադիոընկերության ուղիղ եթերում:
«Պրավդա.ռու»-ն գրում է, որ միևնույն ժամանակ պաշտոնյան ասել է, թե տեղեկություններ չունի Ստենինի գտնվելու վայրի մասին: Նա միայն նշել է, որ Ստենինը հնարավոր է կապ ունի ահաբեկիչների հետ, իսկ դա արդեն «լրագրություն չէ, այլ` աջակցություն ահաբեկչությանը»: