Ադրբեջանին ոգևորելու ամենավատ դերակատարությունն ունի Ուորլիքը. Լ.Ալավերդյան
«Ես ասել եմ ու կրկնում եմ` Ադրբեջանին ոգևորելու և այսպիսի գործողությունների դրդելու առումով ամենավատ դերակատարությունը իրականացնում է Ջեյմս Ուորլիքը»,- այսօրվա ասուլիսում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` բացատրելով, որ իրականում ոչ Ջեյմս Ուորլիքին, ոչ տվյալ դեպքում նաև ԱՄՆ-ին հետաքրքիր չի, թե ինչ կլինի Հայաստանի, Ադրբեջանի կամ Արցախի ու նրանց ժողովուրդների հետ:
«Նրա հետաքրքրությունը Ռուսաստանի շուրջ վառվող, կրակ արձակող մի օղակ ստեղծելն է: Դրանով իսկ բացատրվում է Ջ.Ուորլիքի երեսի ժպիտը, երբ վերջինս ասում է, թե Ղարաբաղյան հակամարտությունն արդեն սառեցված չէ: Այնպիսի ժպիտով է ասում այդ լուրը, որ, կարծես, պետք է աչքալուսանք տանք»,- նշեց բանախոսը:
Հարակից հրապարակում`
«Ղարաբաղյան հակամարտությունը այլևս սառեցված չէ». Ջեյմս Ուորլիք
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին