Վարչապետը պատրաստվում է պատժել նախարարներին. «Առավոտ»
Առաջիկայում հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքն անտեսած նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավականին հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ: Տեղերում՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, «Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ բավականին բաց խոսակցություններ են եղել առկա խնդիրների, դրանց լուծման առաջնահերթությունների և տարբերակների մասին:
Պատկան ոլորտի նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել: Բայց, վերադառնալով մայրաքաղաք, ինչ-ինչ պատճառներով այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն: Դա, բնականաբար, դուր չի եկել Հովիկ Աբրահամյանին, ու թերթի տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ: