Մոսկվայում կկայանա Ռուսաստանի հայ բժիշկների համագումար
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Ավագյանին:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի հայ բժիշկների համագումարի կազմակերպական հարցեր:
Գ.Ավագյանն իր և ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրել է մասնակցելու համագումարին: Նախարար Մուրադյանը հաստատել է իր մասնակցությունը:
Կայանալիք համագումարին կմասնակցեն ՌԴ առողջապահության համակարգում աշխատող հայազգի անվանի մասնագետները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա