Փոխնախարար. Պրոբացիոն ծառայության ներդրումը կնպաստի քրեական արդարադատության անաչառությանը
Մշակվում է Հայաստանում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հայեցակարգ: Օրենքների փաթեթը սեպտեմբերին կներկայացվի կառավարության քննարկմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ ներկայացնելով նախարարության վերջին երեք ամսվա կատարած աշխատանքը:
Ըստ նրա, պրոբացիոն ծառայության ներդրումը ենթադրում է անկախ մարմնի ստեղծում՝ նպաստելով քրեական արդարադատության անաչառությանը:
«Որպես հիմնախնդիր, այս համակարգի բացակայությունը բերում է նրան, որ մինչդատական փուլում շատ է կիրառվում կալանքը որպես խափանման միջոց: Համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի կրճատել կրկնահանցագործությունը, երաշխավորել մարդու իրավունքները, ապահովել հասարակական անվտանգությունը»,- ասաց փոխնախարարը:
Ս. Քրմոյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու, ձերբակալված, կալանավորված անձանց, պատիժը կրող դատապարտյալների պահման պայմանները բարելավելու նպատակով սեպտեմբերի վերջին կավարտվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքները:
Ըստ նրա, լուծվել են նաև քրեակատարողական համակարգի բուժման անձնակազմի վերապատրաստման խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում