ՊՆ. Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են
Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Մամուլում հայտնված տեղեկություններին ի պատասխան նման հայտարարությամբ հանդես է եկել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ մամուլի միջոցներից մեկը վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր, թե իբր Վայոց ձորի Սերս գյուղում տագնապ են հայտարարել և տեղի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողներին հանձնարարել են փնտրել տարածք ներթափանցած դիվերսանտներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները