«ՌԴ-ի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա երկակի է» (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները փորձեցին ֆինանսական գործիքների կիրառմամբ Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Սա բնականաբար չէր կարող Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցություն չունենալ, քանի որ դոլարից կախվածությունը ռուսական տնտեսության վրա բավականին մեծ է, ինչն էլ հիմք է տալիս ասել, որ այս պատժամիջոցները նրանց վրա էական ազդեցություն կունենան»,-շեշտեց տնտեսագետը:
Անդրադառնալով ՌԴ պատասխան պատժամիջոցներին՝ Խաչատրյանը նշեց, որ նրանք փորձեցին ոչ թե ֆինանսական գործիքներ կիրառել, այլ ուղղակի տվյալ երկրներից ներկրվող գյուղմթերքների ծավալները սահմանափակել՝ հասցնելով զրոյի:
Ըստ նրա՝ ՌԴ դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա երկակի է:
Մանրամասն՝ տեսանյութում: