«Կանեփ-կակաչ-2014». Հայտնաբերվել է 29 տոննա 640 կգ կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված
Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 13-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 29 տոննա 640 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված: Տվյալները ներկայացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 32 դեպք: Տնամերձ 164 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում