ԱՄՆ-ն եզդիներին օգնելու համար զինվորականներ է ուղարկում Իրաք
ԱՄՆ-ն 130 զինվորական է ուղարկել Իրաք` հումանիտար առաքելության մասշտաբները գնահատելու և տեղացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու լրացուցիչ տարբերակներ մշակելու համար: Այս լրացուցիչ տարբերակները համալրելու են արդեն իրականացվող օգնությանը, որի շրջանակում օդից սնունդ և ջուր է մատակարարվում Իրաքի խաղաղ բնակչությանը, ովքեր «Իսլամական պետության» սպառնալիքների պատճառով ստիպված էին հեռանալ իրենց տներից և ապաստանել Սինջար լեռան վրա: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեգելի խոսքով, զինվորական խորհրդականների նոր խումբը ձևավորվելու է Ծովային հետևակի կորպուսի զինվորականներից և հատուկ նշանակության ջոկատի ուժայիններից, որը տեղակայված է ԱՄՆ ռազմաօդոյին ուժերի կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության ոլորտում:
Մեկ այլ զինվորական աղբյուր փոխանցել է, որ զինվորականները սերտ աշխատելու են ԱՄՆ պետդեպարտամենտի և Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ, որպեսզի «օտարերկրացի գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ համակարգեն եզդիներին` Իրաքում ապրող էթնոդավանական փոքրամասնությանը ցուցաբերվող օգնությունը»:
Նախորդող`
Իրաքի մահվան լեռը. Սինջար
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)