Ջեյմս Ուորլիք. Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը
Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, սակայն կոնկրետ ամսաթիվը որոշված չէ», – ասել է նա:
«Համանախագահները պատրաստ են ուժերի ներածին չափով աջակցել բանակցային առաջընթացին: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն էլ պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունն իրենց պետությունների շահերից չի բխում: Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն խաղաղության համար»,-հավելել է ՄԽ ամերիկացի համանախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում