«Կարող ենք հակառակորդին այնպիսի հակահարված տալ, որ նույնիսկ չմտածի մեր սահմանը խախտելու մասին». «Ժամանակ»
ՀՀ հյուսիսային սահմանամերձ գոտի այցելած «Ժամանակին» զորամասերից մեկում ծառայող սերժանտ Կարեն Բարոյանը և Եղիշե Ադայանը ասել են.« Մենք կարող ենք հակառակորդին այնպիսի հակահարված տալ, որ նույնիսկ չմտածի մեր սահմանը խախտելու մասին: Մեր տարածաշրջանում՝ մարտական դիրքերի վրա եղել են դիվերսիոն հարձակումներ փառք Աստծո, կարողացել ենք պատվով դիմագրավել»:
Ըստ նրանց՝ այս օրերին տեղեկատվական պատերազմի հարթակում Ադրբեջանը փորձում է իրականությունը խեղաթյուրել, բայց չի ստացվում: Զինծառայողների խոսքերով՝ մերոնք պետք է վստահ լինեն իրենց որդիների, զինված ուժերի վրա, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի, մեր զինվորները և բարձր մարտական պատրաստվածություն ունեն, և քաջություն: