Ջոն Հեֆֆերնը՝ Սոչիի հանդիպման և Ալիևի թվիթերյան գրառումների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը դրական և օգտակար է գնահատել Սոչիում օգոստոսի 10-ին կայացած եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դեսպանը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Օգտակար էր, որ երկու նախագահները վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը: Նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումից հետո շատ երկար ժամանակ էր անցել: Սոչիի հանդիպումը երկար սպասված հանդիպում էր և հուսով ենք, որ առաջիկայում նրանք կրկին կհանդիպեն: Հիմնական հարցերի ուղղությամբ առաջընթացի համար մեզ անհրաժեշտ է առավել ակտիվ բանակցային գործընթաց», - ասել է Հեֆֆերնը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան միկրոբլոգում կատարած ռազմական հայտարարություններին՝ դեսպան Հեֆֆերնը խորհուրդ է տվել չդիմել գործողությունների, որոնք կարող են սրել իրավիճակը:
«Սադրիչ հայտարարություններն ու շփման գծի երկայնքով կատարվող հարձակումները մեծացնում են լարվածությունը կողմերի միջև և չեն օգնում հակամարտությանը խաղաղ լուծում տալու մեր ընդհանուր նպատակին: Անհրաժեշտ է, որ երկու կողմում էլ խստիվ հարգեն հրադադարը և զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասել է դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները