Քաղաքապետարանի «փոստարկղում» առաջարկի փոխարեն աղբ է լցված. «Առավոտ»
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր անկյուններում «տուփեր» է տեղադրել, որտեղ երևանցիները կարող են թողնել իրենց առաջարկությունները՝ ավելի լավ Երևան ունենալու մասին:
«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի հարևանությամբ գտնվող «փոստարկղում» մարդիկ առաջարկությունների փոխարեն աղբ են թողել՝ ծխախոտի տուփ, արևածաղկի սերմեր, կեղտոտ ցելոֆան, անձեռոցիկ և այլն:
«Ստացվում է՝ «երրորդ մասում» որևէ առաջարկ կամ սպասելիք չունեն քաղաքապետարանից և իրենց դուր է գալիս թափթփվածությունը: Սա այն դեպքն է, որ քննադատելին քաղաքացիներն են, ոչ թե Երևանի քաղաքապետարանը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին