Բաքուն պետք է հասկանա, որ դա այդ մարդկանց հողն է և ոչ ոք այն ետ տալ չի պատրաստվում. Ռուս փորձագետ
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի և ՀՀ զինված ուժերի պատրաստվածությունն ու գրագիտության աստիճանը: Վերլուծելով անցած օրերի իրադարձություններն ու սահմանային լարվածությունը, նա նշեց, որ Հայաստանի և Ղարաբաղի բանակները անշուշտ պատրաստ էին կանխել լարվածությունը, այդ թվում և սեփական հերոսության հաշվին:
«Հայկական կողմերի հետախուզությունը բավականին լավ աշխատեց ու շատ արագ կարողացավ կողմնորոշվել իրավիճակում: Ոչ միայն ռազմական, նաև բարոյական առումով Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչները կարողացան ամուր կանգնել առաջնային մարտական կետերում: Եվ որ ամենակարևորն է` հայկական կողմը զոհ չգնաց ադրբեջանական ավանտյուրաներին ու չավելացրեց զինտեխնիկայի քանակը, ինչը բնական է ավելի մեծ բախումների կբերեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ.Եվսեևը:
Նա հատուկ ընդգծեց` հայ զինվորները իսկապես հերոսություն ցուցաբերեցին ու հավասարակշռեցին ուժերը որոշ պետությունների կողմից հատուկ պատրաստված պրոֆեսիոնալների դեմ: Կարևոր էր նաև այն, որ համախբում եղավ ու խաղաղ բնակիչներն ու կամավորները մեկնեցին առաջին գիծ:
«Ողջունելի է, որ ամբողջ հանրապետությունն արձագանքեց առկա սպառնալիքին ու շատ արագ համախմբվելով, բարձր կամք դրսևորելով` մարդիկ ցույց տվեցին, որ պատրաստ են մեռնել, բայց երբեք չեն զիջի»,- շեշտեց ռուս փորձագետը, հատկապես առանձնացնելով այն գործոնը, որ այդ մարդիկ առաջին գիծ մեկնեցին ոչ թե այն պատճառով, որ դա պարտադրանք էր երկրի իշխանությունների կողմից, այլ որովհետև խնդիրը հայրենիքի պաշտպանությունն էր:
Ըստ բանախոսի` այսուհետ Բաքուն պետք է հասկանա իրավիճակը և հասկանա, որ ոչ ոք չի պատրաստվում հետ գնալ զբաղեցրած դիրքերից:
«Դա այդ մարդկանց հողն է և ոչ ոք այն ետ տալ չի պատրաստվում: Իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ որոշում ընդունի, որ այդ մարդիկ պետք է հեռանան սեփական բնակավայրերից, ապա միևնույն է այդ մարդիկ դրան չեն գնա: Դա իրատեսական չէ,- շեշտեց նա ու հավելեց,- Դա իրենց հողն է ու նրանք այդ հողը կպահեն` ի տարբերություն հակառակ կողմի»:
Հարակից հրապարակում` Վ.Եվսեև. Ռուսաստանը պետք է շատ ակտիվ օգնի Լեռնային Ղարաբաղին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները