
Տիգրան Բալայան. Կարեն Պետրոսյանի գերեվարման, սպանության ապացույցները ներկայացվում են միջազգային կազմակերպություններին
ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան
գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով Կարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին ու ԱԳ նախարարության
արձագանքին` մամուլի հրապարակումների վերաբերյալ:
ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Տ. Բալայանը նաև ասել է. «Ցավալի է, որ նույնիսկ նման ողբերգությունը կարելի է օգտագործել շահարկումների նպատակով։ Սպանության օրն իսկ ԱԳՆ արձագանքել և խստագույն կերպով դատապարտել է այդ հանցագործությունը»: