Հնարավոր է կարճատև անձրև
Oգոստոսի 14-15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-18-ին` հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Այս ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում՝ օգոստոսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: