ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նամակով դիմելու է միջազգային մարմիններին
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի Կարեն Պետրոսյանի մահվան հարցով դիմում է պատրաստել՝ ներկայացնելու միջազգային համապատասխան մարմիններին: Ասուլիսում այս մասին ասաց հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: Նրա կարծիքով, կդիմեն նաև Եվրադատարան:
Ըստ բանախոսի, այսօր բանակցություններ են ընթանում Կարեն Պետրոսյանի դին հայկական կողմին հանձնելու ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը ձգձգում է, որպեսզի հնարավոր չլինի պարզել, թե ինչի հետևանքով է մահացել Կարենը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է Ադրբեջանում, իսկ հաջորդ օրն ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, իբր հանկարծամահ եղել:
Զ. Հակոբյանը նշեց, որ Կարեն Պետրոսյանն առողջական որևէ խնդիր չի ունեցել մինչև սահմանը հատելը, իսկ նրա մահը վրա է հասել խոշտանգումների, բարբարոս վերաբերմունքի հետևանքով:
Ինչ վերաբերում է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին, նա ասաց, որ համաձայնություն կա նրան հանձնել երրորդ երկրին, սակայն դեռևս ոչ մի երկիր համաձայնություն չի տվել:
Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
Նախորդող հրապարակումներ`
ԿԽՄԿ. Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ առաջընթաց չկա
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան