ԼՂՀ վարչապետ. Սահմանին իրավիճակը հանգիստ է. «Ժողովուրդ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է. «Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է սահմանին ու, կարծես թե, այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն վերջին օրերի, այլև մյուս ժամանակների հետ համեմատած սահմանում տիրող իրավիճակը շատ հանգիստ է»:
Հարցին՝ կարելի է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը, Արցախի վարչապետը, պատասխանել է. «Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաև մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել»,-ասել է նա: