Կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաև հատ-հատ այցելել նախարարություններ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա ցանկանում է անձամբ այցելել նախարարության շենքեր ու տեղում ծանոթանալ թե շենքային պայմաններին, թե գերատեսչությունների գործունեությանը: Ու այժմ կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում: Ի դեպ, վարչապետը որոշել է գերատեսչություններ այցելել ոչ թե միայնակ, այլ կառավարության մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի առաջին այցելությունը կլինի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ այս ուրբաթ: