Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
«Այս պահին մեր ցանկությունն է, որ ՀՀ կառավարությունը հանդես գա հայտարարությամբ և նշի, որ այսօր Իրաքի եզդիների հանդեպ նույն ցեղասպանությունն են գործում, ինչն անում էին 1915 թվականին հայերի հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Անդրադառնալով երեկ կառավարության շենքի դիմաց եզդիների կազմակերպած ցույցին և ոստիկանների հետ բախմանը՝ Թամոյանը սխալ համարեց հասարակական կարգը չպահպանելով ցույց անցկացնելը:
«Մարդիկ բորբոքված են, ցանկանում են, որ իրենց հայ բարեկամները աջակցեն և կանգնեն իրենց կողքին այնպես, ինչպես իրենք էին հայերի կողքին արցախյան ազատամարտի ժամանակ»,-նշեց Թամոյանն՝ ավելացնելով, որ ինքը մեծ հարգանք ունի կառավարության ղեկավարի հանդեպ և հասկանում է, որ զբաղվածության պատճառով չկարողացավ հանդիպել կառավարության շենքի դիմաց հավաքված եզդիներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 50 հազար դոլար օգնություն էր տրամադրել իրաքյան եզդիներին:
Եզդիների միության նախագահը հայտնեց, որ այդ գումարը ՄԱԿ-ի միջոցով փոխանցվել է, սակայն Իրաքյան Քրդստանը թույլ չի տալիս, որ այն հասնի եզդիներին:
Նախորդող հրապարակումներ՝
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան