«Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը՝ ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կբացվի «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 28-ը:
Մշակույթին նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ցուցադրվող աշխատաքները «Էդի Արտ» պատկերասրահից են, որտեղ հիմնականում ներկայացվում են ժամանակակից արվեստի գործեր: Ընտրվել են տասնմեկ լեհ կին նկարիչներ, որոնց ստեղծագործությունները միավորում է ընդհանուր գեղանկարչական ասելիքը:
Ներկայացված է նկարիչների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակը՝ հաշվի առնելով նաև հայ արվեստասեր հանրության հետաքրքությունն ու հակվածությունն արդի արվեստի հանդեպ: