The Guardian-ը բացահայտում է Բաքվում իրավապաշտպանների ձերբակալությունների իրական պատճառները
Հաջորդ տարի Բաքվում առաջին անգամ կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները վախից դրդված փորձում են լռեցնել երկրի ամենախիզախ իրավապաշտպանների, այդ իսկ պատճառով ձերբակալել են նրանց: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ներկայացնելով ակտիվիստների՝ Լեյա Յունուսի, Ինտիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունների մանրամասները՝ պարբերականը նշում է, որ իրավապաշտպանները նախքան կալանքի տակ հայտնվելը, փորձում էին Բաքվում կայանալիք Եվրոպայի խաղերն օգտագործել միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու համար Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա, ինչպես տեղի էր ունեցել 2012թ-ի Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլի» ժամանակ:
Անդրադառնալով Լեյլա Յունուսի գործին՝ պարբերականը ընդգծում է, որ իր թիվս այլ մեղադրանքների, նա նաև մեղադրվում է Հայաստանին օգտին լրտեսություն կատարելու մեջ և մեղքը ապացուցվելու դեպքում Յունուսին սպառնում է ցմահ ազատազրկում:
«Ադրբեջանում Հայաստանի հետ կապված յուրաքանչյուր գործ համարվում է չափազանց զգայուն հատկապես վերջին ամսվա ընթացքում, երբ երկու երկրների միջև «սառեցված հակամարտությունը» կրկին ժայթքեց: Ահա այս պայմաններում Յունուսը համագործակցում էր մարդու իրավունքների ոլորտում հայ մասնագետների հետ՝ հակամարտության խախղ կարգավորմանը նպաստելու նպատակով», - գրում է The Guardian-ը:
Պարբերականը ընդգծել է նաև, որ 2011թ-ից Ադրբեջանը կտրուկ ավելացրեց իր ռազմական ծախսերը, և Ալիևը իր ելույթներում և Թվիթերյան գրառումներում պատերազմի սպառնալիքներ է անում:
«Վերջին երկու տարիներին Բաքվում մի շարք իրավական նորմեր են փոխվել կատարվել, որոնք դժվարացրել են քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների գործունեությունը: Ընդդիմադիր գործիչների ցույցերը արգելվում են Բաքվի կենտրոնում, իսկ դրանց անցկացման դեպքում տասնյակ ցուցարարներ ձերբակալվում են և բռնության ենթարկվում»,- եզրափակել է The Guardian-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան