Հայ ռեժիսորի ֆիլմը ռուսական կինոյի փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 22-րդ փառատոնի «Խաղարկային ֆիլմ. համատեղ արտադրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կինոնկարը, որի պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:
Լիրիկական կոմեդիայի ժանրում նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել էր մայիսի վերջին Երևանում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից Քրիստա Մարիա Դոնարգոն է, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանն ու այլք:
Kommersant.ru կայքը գրում է, որ առաջին անգամ է փառատոնի ծրագրում առանձին ընդգրկվել հայրենական և օտարազգի ռեժիսորների համատեղ արտադրության ֆիլմ անվանակարգը: Ռուս կինեմատոգրաֆիստները համատեղ ֆիլմեր են ստեղծել Հայաստանի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի իրենց գործընկերների հետ:
Կինոփառատոնի փակման արարողությունը կայացել է նախօրեին: Մրցութային «Խաղարկային կինո. Աշնանային պրեմիերա» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Ա. Գոնչուկովի «Որդի» ֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում