Հովհաննես Մանուկյան. Մեզ համար էական կարևորություն ունի Եվրամիության հետ համագործակցությունը
«Հայաստանի կառավարությունը կարևորում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավորապես մեզ համար էական կարևորություն ունի Եվրամիության հետ համագործակցությունը»,- «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական (տերմինալոգիական) կարողությունների զարգացում» Եվրամիության Թվինինգ ծրագիր փակման միջոցառման ժամանակ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նշենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Ընդհանուր նպատակն էր ՀՀ արդարադատության նախարարության ներքո ձևավորել դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման և կիրառման համար համապատասխան կատռույցներ, որոնք պատասխանատու կլինեն ԵՄ օրենսդրության արդարադատության հատվածի համահավեսարեցման համար, ինչպես նաև օժանդակել Թարգմանությունների կենտրոնին վերազինելու արդի թարգմանչական մեթոդաբանությամբ և տեխնիկայով:
Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիոն եվրո: Նախարարի խոսքով, ծրագիրը բավականին արդյունավետ էր, ծրագրի արդյունքը` դրական:
ԱՆ Թարգմանությունների կենտրոնի տնօրեն Լիանա Աբովյանը կարևորեց ծրագրի շրջանակներում հաստատված համագործակցությունը գործընկեր կառույցների հետ:
Ըստ նրա, ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել փորձի փոխանակում, եվրոպական լավագույն գործելակերպի ուսումնասիրություն, վերապատրաստման դասընթացներ:
«Արդյունքներն շոշափելի են, կփորձենք համագործակցության շարունակականությունն ապահովել»,- ասաց Լ. Աբովյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում