«Եվրոպայի խորհուրդը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ»
«Փաստաբանների միջազգային ասոցիացիայի» Մարդու իրավունքների ինստիտուտը (The International Bar Association’s Human Rights Institute - IBAHRI) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների ձերբակալություների անհանգստացնող միտմանը։
IBAHRI-ն մասնավորապես գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին կոչ է անում անհապաղ Նախարարների կոմիտեի նիստ հրավիրել՝ քննարկել և ներկայացնել Ադրբեջանի վերջին գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծ։
IBAHRI-ի համանախագահ բարոնուհի Հելենա Քեննեդին ասում է, որ սա անհանգստացնող է այն, որ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ տեղի են ունենում քաղաքացիական հասարակության նկատմամբ ամենադրամատիկ հետապնդումները։
«ԵԽ ժողովրդավարական արժեքները ներկայացնելու և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար ազատություններն ապահովելու փոխարեն Ադրբեջանը ոտնահարում է այն»,-ասում է Հելենա Քեննեդին՝ ավելացնելով, որ Ադրբեջանն ունի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային պարտավորություններ՝ պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։
«Անընդունելի է, որ Ադրբեջանի իշխանություններն այսքան կոպտորեն խախտում են մարդկանց հիմնական ազատություները»,- ասում է Քեննեդին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում