Ռուբեն Ռուշանյանի պատրաստած փողային գործիքների ձայնը զարմացրել է թուրքին (տեսանյութ)
Նվագարանագործ Ռուբեն Ռուշանյանն արդեն 52 տարի է պատրաստում է հայկական ազգային փողային նվագարաններ: Այսօր էլ նա շարունակում է իր գործը, բայց մեծ ցանկություն ունի` աշակերտներ ունենալ:
«Գալիս են, բայց ոչ թվաբանություն են իմանում, ոչ երկրաչափություն: Նաև պետք է նվագել իմանան, հնչողության ճաշակ ունենան, որ գործիքն ամենագեղեցիկ ձայնը հանի, տա երաժիշտին»,- իր արվեստանոցում լրագրողների հետ զրույցում ասաց վարպետ Ռուբենը:
Նա ասաց, որ ընդհանուր առմամբ 65 կտոր գործիք ունի պատրաստած` իրենց «ընտանիքներով»:
«Ֆրանսիայում ցուցահանդես էր: Թուրքիայի ֆոլկլորի պրեզիդենտն ասեց` կարելի է միայն գործիքների ձայնը լսեմ: Լսեց, զարմացավ: Խնդրեց, որ գնամ Անկարա, ասեցի չէ. մեր բարեկամներից շատ մարդիկ գնացել են Թուրքիա, տեսել մեր հողերը, մեկ տարում ինֆարկտ ստացել»,- պատմեց նվագարանագործը:
Այս տարի լրանում է նվագարանագործ Ռուբեն Ռուշանյանի ծննդյան 75-ամյակը: Վարպետը ծննդյան 75-ամյակի և «Հայկական ժողովրդական փողային նվագարանների պատրաստման և նվագարանային գործիքների զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ մշակությի նախարարության ոսկե մեդալով: Մեդալը նվագարանագործին հենց արհեստանոցում հանձնեց մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
«Մենք լրացնում ենք բաց թողնված բացը»,- ասաց փոխնախարարը:
Մանրամասները` տեսանյութում: