Աղը սպանում է
Աղի ակտիվ օգտագործումը սպանում է Երկրագնդի բնակչության յուրաքանչյուր տասներորդ մարդուն: «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծահասակներին խորհուրդ չի տալիս օրվա մեջ օգտագործել երկու գրամից ավելի աղ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ օրում աշխարհում գրանցված մահերի յուրաքանչյուր տասներորդը աղի չարաշահման պատճառով առաջացած սիրտանոթային հիվանդության հետևանք է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ աղի չարաշահումը բերում է ճնշման բարձրացման, ինչը կարող է ինսուլտի ու սրտի հիվանդությունների պատճառ դառնալ:
Գիտնականները ուսումնասիրել են 205 տարբեր հետազոտությունների արդյունքներ, պարզել են, որ յուրաքանչյուր մարդ օրական միջին հաշվով օգտագործում է 3.95 գրամ աղ, այսինքն երկու անգամ ավելի, քան խորհուրդ է տրվում: Աղն առավել շատ չարաշահում են Ասիայի բնակիչները՝ 5.51 գրամ, ԱՄՆ-ում՝ 3.6 գրամ, իսկ Աֆիկայում՝ 2.18 գրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա