Մարդասպանին հերթական անգամ Ադրբեջանն ուզում է հայրենիք վերադարձնել
Մարդասպաններին հայրենիք տեղափոխելու մոլուցքն Ադրբեջանում գնալով ուժեղանում է: Այս անգամ Բաքվում լծվել են մարդասպանության համար 17 տարի ազատազրկման դատապարտված Օրհան Զեյնալովի՝ հայրենիքում հետագա պատիժը կրելու գործին: «Իզվեստիա»-ն, վկայակոչելով հանցագործի պաշտպան Վիկտոր Անիկուշկինի հայտարարությունը, գրում է, որ այդ ուղղությամբ բանակցություններ է սկսել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը:
Փաստաբանը նաև նշել է, եթե նրան հայրենիք վերադարձնել չհաջողվի, ապա խնդրելու է տեղափոխել Հյուսիսային Կովկասի տարածքում գտնվող գաղութներից մեկը, որտեղ պատիժ են կրում նաև իր պաշտպանյալի հայրենակիցները:
Պարբերականը հիշեցնում է, որ Զեյնալովը նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին սպանել էր Եգոր Շերբակովին: Քննության վարկածով, Զեյնալովը ոչ սթափ վիճակում չնչին առիթով վիճել է Շերբակովի հետ, ապա սպանել:
Հիշեցնենք, որ 2012-ին Բաքուն, Հունգարիայի իշխանությունների հետ համաձայնության գալով, իբր հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով Ադրբեջան վերադարձրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանում ոչ միայն նա պատիժը չկրեց, այլև հերոսացվեց:
Նախորդող հրապարակում՝
Սաֆարովի արտահանձնում. Բողոքի ալիք ոչ միայն Հայաստանում, այլև հայ համայնքներում
Ռամիլ Սաֆարով-2 կամ հերթական մարդասպանը հերոս հռչակվեց