ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմինֆո» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Իրաքում վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին:
«Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։
Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարկանններ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ»,-ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ ասված է Բալայանի պատասխանում։
Նախորդող հրապարակումներ՝
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին