12 հայ ընտանիք Ուկրաինայից արդեն վերադարձել է Հայաստան
Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան է վերադարձել 12 հայ ընտանիք: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչությունից:
Աղբյուրը նշեց, որ շատ են հայ ընտանիքները, որոնք ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինայից հեռացել են Ռուսաստան և նրանց թիվը հաստատ մի քանի հազարի է հասնում: Բայց այս պահի դրությամբ Հայաստան վերադարձած հայ ընտանիքների թիվը, որոնց մասին տեղյակ է Սփյուռքի նախարարությունը, 12-ն է:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ Հանրային պալատը հայտարարել էր, որ ՌԴ-ում ուկրաինացի փախստականների թիվը հասնում է մեկ միլիոնի: