Արթուր Օսիկյանը` ՔԿՀՎ պետ. «Ժամանակ»
Ըստ «Ժամանակ» օրաթերթի, թեև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը չի ազատվել պաշտոնից, սակայն վերջինս արդեն երկար ժամանակ է` աշխատանքի չի գնում, իսկ նրա պարտականությունները իրականացնում է վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը:
Այս օրերին բազմաթիվ անուններ շրջանառվեցին որպես ՔԿՀ վարչության պետի հավանական թեկնածուներ, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով, ընտրությունը կանգ է առել ոստիկանության պետի տեղակալ, անձնագրային և վիզաների հարցով կուրատոր Արթուր Օսիկյանի վրա: