Սահմանին կատարվածը ադրբեջանական քաղաքական խաղեր էին. Մ.Ժամկոչյան (տեսանյութ)
Ինչ որ կատարվում էր հայ-ադրբեջանական սահմանին, դրանք ադրբեջանական քաղաքական խաղեր էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:
«Նրանք փորձում էին մեզ հունից հանել և պատերազմի մղել: Մեր իշխանությունը շատ լավ դիրքորոշում ունեցավ, չընկանք նրանց ծուղակի մեջ, իսկ զինվորները ցույց տվեցին իրենց մարտունակությունը»,-ընդգծեց Ժամկոչյանը:
Հանդիպմանը ներկա Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանն էլ նշեց, որ մեր զինվորները պատրաստած են Ադրբեջանի պատրաստած ցանկացած անակնալի պատասխան տալու. «Տղաները դաստիարակվել են այն օրինակով, որը տվել են նրանց իմ հայրը, նրա ընկերները, կենդանի ազատամարտիկները»:
Մանրամասները՝ տեսանյութում :