Եթե «Էբոլան» հասնի խոշոր քաղաքներ…Փորձագետները սարսափում են անգամ պատկերացնել
««Էբոլա» վիրուսի զոհերի թիվը Աֆրիկայում հասել է 1145-ի, իսկ հիվանդացության դեպքերը կրկնակի անգամ ավելին են: Փորձագետների կարծիքով վիրուսն ավելի վտանգավոր ու լրջագույն մարտահրավեր է, քան կարծում էին ավելի վաղ: Մասնավորապես, «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել, որում ենթադրում է, թե ինչ կարող է պատահել, եթե վիրուսը հասնի խոշոր քաղաքներին և հոդվածագիրների ենթադրությունները իրապես սարսափեցնում են»,-գրում է «Վեստի.ռու»-ն:
Ամբողջ աշխարհում օդանավակայաններում ուժեղացնում են անվտանգության կանոնները և հատկապես ուշադրության կենտրոնում են աֆրիկյան երկրների չվերթները: Հիմնական գործիքը, որ օգնում է այս հարցում տաքացուցիչներն են, որոնք ցույց են տալիս` անձը ջերմում է, թե ոչ: Բարձր ջերմաստիճանը վտանգավոր հիվանդության առաջին ազդանշաններից մեկն է: Թեև նույն փորձագետները նշում են, որ ամբոխի մեջ որոշել հիվանդ մարդուն շատ դժվար է, այնպես որ` ավելի լավ է անել այնպես, որպեսզի նրանք ընդհանրապես չհայտնվեն օդանավակայաններում:
«Եթե վիրուսը հայտնվի, ասենք, Լագոսում, մի քաղաքում, որի բնակչությունը 22 մլն է, ապա իրավիճակը անմիջապես կբերի միջազգային ճգնաժամի: Իսկ եթե հաշվի առնենք նաև նիգերիական քաղաքացիական պատերազմը, առաջիկա ընտրությունները, «Բոկո հարամի» ահաբեկիչներին ու բուժաշխատողների գործադուլը ամբողջ երկրով մեկ, ապա իսկապես սարսափելի պատկեր է ստացվում:
Նման բան ես չէի կարող պատկերացնել անգամ հոլիվուդյան սցենարներ գրելիս»,- հոդվածում գրել է միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդի մասնագետ Լորի Գարրետը` զգուշացնելով, որ այս իրավիճակում ամենագլխավորը այն է, որպեսզի թույլ չտան «Էբոլան» դուրս գա երկրի սահմաններից:
Վիրուսը արդեն տարածվել է աֆրիկյան չորս երկրներում` Լիբերիայում, Սիերրա-Լեոնեում, Գվինեայում և Նիգերիայում:
Հիվանդների մեծամասնությունը աղքատ գյուղերի բնակիչներ են, որոնք տեղակայված են խոշոր քաղաքներից հեռու: Վարակվածների թվում տասնյակ բժիշկներ են, իսկ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում նշում են, որ իրավիճակը հսկողության տակ վերցնել հնարավոր է ոչ շուտ, քան կես տարուց: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները ընդհանրապես դժվարանում են կանխատեսել, թե քանի մարդ է իրականում վարակվել, ուր մնաց` վերահսկել իրավիճակը: Եվ այս ամենի հետ մեկտեղ գիտակցում, որ արդյունավետ բուժման համար դեղամիջոց ուղղակի գոյություն չունի, մասնագետները տիրապետում են միայն էքսպերիմենտալ միջոցներով, սակայն որևէ ապացույց չկա, որ դրանք իսկապես արդյունավետ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա