Արդյո՞ք միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կկիրառեն Ադրբեջանի հանդեպ. Ն.Զոհրաբյան
«Ես կարծում եմ, որ անպայմանորեն արձագանք կլինի միջազգային կառույցների կողմից: Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը ևս արձագանքել ու անդրադարձել է Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպին` այն գնահատելով ու որակելով ուղղակի անընդունելի: Այնպես որ ես վստահ եմ, որ միջազգային կառույցների կողմից արձագանք իհարկե կլինի»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ արձագանք է ակնկալում իր նամակի հետ կապված և արդյոք այն կարծիքին է, որ որևէ տեղաշարժ կլինի ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, օգոստոսի 13-ին Ն.Զոհրաբյանը նամակով դիմել էր Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում սպանված Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի դեպքին:
«Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդի, միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ: Արձագանք, իհարկե, կլինի, բայց այդ արձագանքը որքանով, կրկնում եմ, գործնական քայլերի կվերածվի և որքանով հետևողական կլինեն միջազգային կառույցները, որպեսզի միջազգային փորձաքննություն նշանակվի, որպեսզի Կարեն Պետրոսյանի դիակը հնարավորինս շուտ տեղափոխվի Հայաստան, անցկացվի դատաբժշկական փորձաքննություն` ես կդժվարանամ այս պահին այդ հարցին պատասխանել»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակըԳերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները