Տանկային հաղթանակ. «Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»
Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-16-ը մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեց Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը գրավել է երկրորդ տեղը: Բացի Հայաստանից, առաջնությանը մասնակցել են նաև Անգոլայի, Բելարուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի և Սերբիայի ներկայացուցիչները, իսկ առաջնությանը հետևել է ավելի քան 20 երկրից ժամանած դիտորդ:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի facebook-յան էջից տեղեկանում ենք, որ բացի հաղթանակից մեր տանկիստները նաև այլ կարևոր նվերի են արժանացել և բերելու են այն Հայաստան` Т90s տանկ: Եվ վաղը` օգոստոսի 17-ին մեր տանկիստները վայրէջք կկատարեն «Զվարթնոց» օդանավակայանում:
«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- գրառել է Արծրուն Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին